01/13/2025

Պահեստազոր արձակված զինվորականներն արդեն սկսել են ստանալ բնակարանների գնման վկայագրերը

Պահեստազոր արձակված զինվորականներն արդեն սկսել են ստանալ բնակարանների գնման վկայագրերը

ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, ԱՀ կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝  առաջին 21 շահառուները երկար սպասված վկայագրերը ստացել են մայիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից:
 
Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին երկարամյա արդյունավետ ծառայության համար, շնորհավորել ու հավաստիացրել, որ ՊԲ-ի ինչպես գործող, այնպես էլ պահեստազոր անցած զինվորականների բնակարանային խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ու բանակի հրամանատարության մշտական ուշադրության կենտրոնում:
 
Հավելենք, որ առաջիկայում ծրագիրը կներառի շատ ավելի մեծ թվով նախկին զինծառայողների:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: