01/10/2025

Սյունիքի մարզում նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման ընդհանուր պատկերը

Սյունիքի մարզում  նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման ընդհանուր պատկերը

Հարգելի՛ սյունեցիներ

Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 61 հաստատված դեպք, որից

➡️49 հոգի բուժվել է,

➡️12 հոգի բուժում է ստանում, որից՝

❗️ 5 հոգի՝ Քաջարանից,

❗️2 հոգի՝ Գորիսից,

❗️4 հոգի՝ Սիսիանից,

❗️1 հոգի՝ Մեղրիից։

12 հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։

❗️Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ու կոչ ենք անում՝ համավարակի տարածման բարձր վտանգի ներկա պայմաններում շարունակել խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները, սահմանափակել շփումները, ձեռնարկել միջոցառումներ՝ տանը, աշխատավայրում եւ դրսում՝ ինքներդ ձեզ ու ձեր մտերիմներին պաշտպանելու ու վարակի տարածումը կանխարգելելու համար։

Հատկապես զգուշության ու զգոնության կոչ ենք անում Սիսիան համայնքի մեր բնակիչներին, քանի որ վերջին գրանցված դեպքերն արձանագրվել են այդտեղ։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: