01/13/2025

Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի տարածքում մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի  24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 24-25-ն սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-22 մ/վ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: