01/10/2025

Հունան Պողոսյան. «Քաջարանում կատարված ձերբակալությունները կոնկրետ քրեական գործի շրջանակում են եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունեն»

Հունան Պողոսյան. «Քաջարանում կատարված ձերբակալությունները կոնկրետ քրեական գործի շրջանակում են եւ որեւէ  քաղաքական ենթատեքստ չունեն»

Քաջարանում կատարված ձերբակալությունները կոնկրետ քրեական գործի շրջանակում են եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունեն:

Այսպիսի հայտարարություն է արել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ մարզի քննչական վարչության եւ ոստիկանության Կապանի բաժնի մերձակայքում մայիսի 24-ին հավաքված քաջարանցիների հետ հանդիպման ժամանակ:

Մարզպետը նշել է նաեւ, որ քրեական գործը հարուցվել է Երեւանում, որտեղ էլ իրականացվում է նախաքննություն:

Հունան Պողոսյանը հավաքված քաջարնցիներին առաջարկել է՝ կազմել 15 հոգուց բաղկացած խումբ եւ այցելել մարզպետարան՝ ստեղծված իրավիճակն առավել հանգամանալից քննարկելու եւ կարգավորման ուղիներ մատնանշելու համար:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: