01/13/2025

Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից:

«61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Ցավում ենք»,- ասված է գրառման մեջ:

Դերասանուհին ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատում էր նույն թատրոնում: 

Խաղացել է «Կորած, մոլորվածը Հայաստանում», «Թռիչքն սկսվում է երկրից» ֆիլմերում:

Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում՝ «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակ-4», «Վեր կաց և քայլիր», «Վերվարածները»: «Վերվարածները» սերիալում դերասանուհին մարմնավորում էր Ֆլորային:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: