01/10/2025

«Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն մայիսի 24-ին տեղի ունեցած վթարի հետ որեւէ կապ չունի

«Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն մայիսի 24-ին տեղի ունեցած վթարի հետ որեւէ կապ չունի

Մայիսի 24-ին համացանցում տեղեկատվություն սփռվեց այն մասին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի եւ Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ լրատվամիջոցի` վթարի պատճառներից մեկը նաեւ այն է եղել, որ ճանապարհին կան մարդաբոյ փոսեր, իսկ ճանապարհի վերանորոգման պատասխանատուն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է, ում կազմակերպությունը՝ չգիտես ինչու, տեւական ժամանակ է, չի բարեհաճում իրականացնել գոնե փոսալցման աշխատանքներ:

Մայիսի 25-ին «Սյունյաց երկիր» է զանգահարել «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գեւորգյանը։ Նրա փոխանցմամբ` ընկերության ճանապարհաշինարարական ծրագրերի մեջ Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 167+600-կմ 174+100 հատվածը (վթարը տեղի է ունեցել 17.2-ի կմ-ի հատվածում) «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության սպասարկումից հանվել է (աղբահանություն, առուների մաքրում, փոսալցում եւ այլն)։

Այնպես որ` ընկերությունը վթարի վայրի ճանապարհահատվածի հետ որեւէ կապ ունենալ չի կարող։

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: