01/10/2025

«Ոմն Վահեն» եւ քաջարանցիների բողոքի ակցիան

«Ոմն Վահեն» եւ քաջարանցիների բողոքի ակցիան

Քաջարանցիների բողոքի ակցիայի (24.05.2020 թ.) վերաբերյալ ուշագրավ դիտարկում է արել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ստեփանյանը:

Մայիսի 24-ի ֆեյսբուքյան իր էջում արված ուղերձում նա անդրադարձել է նաեւ տեղի ունեցած իրադարձությունում Վահե Ա. Հակոբյանի դերակատարության մասին:

Ըստ Հայկ Ստեփանյանի՝ մի խումբ մարդիկ պլանավորել էին հակահեղափոխություն իրականացնել երկրում, ընդ որում՝ այն սկսելով Քաջարանից:

Հեղինակի կարծիքով՝ հակահեղափոխական գործողություններ պլանավորելուն մասնակցել է նաեւ «ոմն Վահե, Վահե Հակոբյան, ով հանդիսանում է նաեւ «PARA TV»-ի սեփականատեր, այսինքն նրա կինն է հանդիսանում (ըստ տեղեկությունների) սեփականատեր…»:

Հակահեղափոխություն իրականացնող «մի խումբ» մարդկանց թվում նշվում է Արթուր Վանեցյանի եւ «հնուց մնացած քաղաքապետի» մասին:

Հ.Գ.

Հանրապետության իրավապահ մարմինները դեռեւս չեն արձագանքել Հայկ Ստեփանյանի հայտարարությանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: