01/12/2025

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով, բուժվածներինը՝ 75-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով, բուժվածներինը՝ 75-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով՝ հասնելով 7 հազար 402-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 75-ով և հասել 3 հազար 220-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 52 հազար 554 է:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 91-ի, կորոնավիրուսով վարակված ևս 39 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 52 մարդ:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ծանր վիճակում է գտնվում 250 պացիենտ, 48-ը՝ ծայրահեղ ծանր, 16 հոգի միացված են արհեստական շնչառական սարքին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: