01/12/2025

Քաջարանի համայնքապետ Մանվելի անսպասելի արձակուրդը

Քաջարանի համայնքապետ Մանվելի անսպասելի արձակուրդը

Մայիսի 24-ին Կապանի ոստիկանության եւ մարզային քննչական վարչության շենքերի դիմաց տեղի ունեցած քաջարանցիների բողոքի ակցիայի գլխավոր հերոսը, անշուշտ, Քաջարանի համայնքապետ Մանվելն էր:

Ակցիայի մասնակիցները նրան ծափահարություններով դիմավորեցին: Նրա ելույթը օրենքի, օրինականության մասին էր:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, հաջորդ առավոտյան (25 մայիսի 2020 թ.) հայտնի դարձավ, որ երեկվա հերոսն ակցիայի մասնակիցներին հանձնել է բախտի քմահաճույքին ու մեկնել արձակուրդ:

Ընդ որում՝ խոշորացված Քաջարան համայնքի ղեկավարի արձակուրդ մեկնելու մասին տեղյակ չեն եղել նաեւ Սյունիքի մարզպետարանում:

Մայրաքաղաքային լրատվամիջոցներից մի քանիսը, մինչդեռ, մտահոգված են՝ կվերադառնա՞ Մանվելն արձակուրդից, թե՞ կհեռանա երկրից (օրինակ՝ https://youtu.be/R-vqF5MA2rE):

Հ.Գ. 1

Քաջարանի համայնքապետարանի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին Մանվելի ստորագրությամբ համացանցում տարածված հայտարարությունը պատրաստել է Կապանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցներից մեկի ոչ բարեհամբավ տնօրեն-ուհին, ով Կապանում վերջին տարիներին տեղեկություններ է հավաքում Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավարների մասին ոչ դրական արտահայտվողների վերաբերյալ եւ զեկուցում գաղութարարներին՝ վճարի դիմաց:

 

Հ.Գ. 2

Այնուամենայնիվ կարիք չկար մայիսի 24-ի ակցիային մասնակից դարձնել նաեւ ԶՊՄԿ-ի արհմիության նախագահ Դավիթին, մեծ մարդ է եւ դժվարությամբ է քայլում, թեեւ նրան փոխարինող գտնելը ոչ դյուրին գործ է մոլորակում։

Հետաքրքիր է՝ կարողացա՞վ ճշտել, թե կոմբինատից ովքեր են ակցիայի վայր հասել, ովքեր՝ ոչ:

Հետաքրքիր է՝ ակցիայի վայր հասածները հավելավճար կամ օգնություն կստանա՞ն…

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: