01/12/2025

Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից. նրան կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը

Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնից. նրան կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ Գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

 

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: