01/12/2025

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը, որով արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։

Ադրբեջանը պարտավորվել է դիմումատուներին վճարել 15.143 ֆունտ ստերլինգ։

Նշենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանել էր Ռամիլ Սաֆարովը։ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ 2012թ. Օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Ռամիլ Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց։

 

1in.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: