01/12/2025

Հայաստանը ևս 1 տարով ԵԱՏՄ-ում արտոնություն կստանա, բացի մեքենաների ներկրումից

Հայաստանը ևս 1 տարով ԵԱՏՄ-ում արտոնություն կստանա, բացի մեքենաների ներկրումից

Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել ԵԱՏՄ փաստաթղթերում կատարվող այն փոփոխությունը, որի համաձայն՝ Հայաստանը ևս 1 տարով՝ 2020 թվականի ընթացքում, արտոնություն է ստանում որոշ ապրանքներ ներկրելու հարցում։ Դա նշանակում է, որ այդ ապրանքները Հայաստան կներկրվեն ավելի ցածր մաքսատուրքերով։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը բացատրեց, որ այդ արտոնությունը Հայաստանին տրվել էր 5 տարով և ավարտվում էր 2020 թվականի սկզբին, սակայն հիմա համաձայնություն կա, որ արտոնությունը տևի ևս 1 տարի։

Այդ արտոնության ընդգրկումից, սակայն, բացառվում են ավտոմեքենաները և ընդհանրապես վերգետնյա բոլոր տրանսպորտային միջոցները։ Արդյունքում՝ արտոնյալ պայմաններով կարող են Հայաստան ներկրվել կարագ, թռչնամիս, արևածաղկի ձեթ, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր և այլն։

Փոխնախարարի խոսքերով՝ դա թույլ կտա բիզնեսներին 30 միլիոն դոլար խնայել։

 

shantnews.am

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: