01/12/2025

Ֆինանսական համակարգն այս պահին էլ կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին. ԿԲ

Ֆինանսական համակարգն այս պահին էլ կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին. ԿԲ

Հայաստանում ֆինանսական համակարգը կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում էլ շարունակում է մնալ իրացվելի և կարող է սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին: Այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցերին՝ ի՞նչ ակնկալիքներ կան հաջորդ տարվա հետ կապված, համավարակի ֆոնին ի՞նչ մտահոգություններ կան համակարգում, համակարգը որքանո՞վ է ընդունակ՝ կլանելու բոլոր տեսակի ռիսկերը:

«Ֆինանսական համակարգի բարձր իրացվելիությունը և կապիտալի բարձր մակարդակը հնարավորություն տվեցին այս փուլը հաղթահարել: Եթե ամեն մեկս ունենալով պատասխանատվություն՝ փորձենք ինքներս սահմանափակել համավարակի տարածումը, ապա մեր ֆինանսական համակարգը միանշանակ կարող է շատ հանգիստ շարունակել աշխատել այն սկզբունքներով, որով աշխատում է: Այս պահին նույնպես ֆինանսական համակարգը բավական իրացվելի է և կարող է բավական հանգիստ սպասարկել թե վարկառուներին, թե ավանդատուներին»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն պատրաստ է տրամադրելու լրացուցիչ իրացվելի միջոցներ:

Կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին օգտվել օնլայն ծառայութուններից, վճարահաշվարկային կազմակերպությունների ծառայություններց՝ նվազագույնի հասցնել շփումը ֆիզիկական անձանց միջև: 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: