01/12/2025

Միջմարզային ճանապարհներին կրկին անցակետեր կլինեն

Միջմարզային ճանապարհներին կրկին անցակետեր կլինեն

Միջմարզային ճանապարհներին մայիսի 27-ից գործելու են անցակետեր, որոնք ստուգելու են ավտոմեքենաներում անվտանգության պահանջների պահպանումը, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այդ անցակետերի նպատակն է, որ մեքենաների ուղևորները չերթևեկեն առանց դիմակների։ Վարչապետի խոսքով՝ հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանից նույն ընտանիքի անդամներով են երթևեկել, թե ոչ։

Ոստիկանապետ Սարգսյանը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 966 արձանագրություն։ Դիմակի բացակայության համար տուգանվել է 240 քաղաքացի, տրանսպորտում տուգանվել են 657-ը, որից 594-ը՝ տաքսիներում։

«Երեկ արդեն կազմվել է 69 արձանագրություն մարդատար ավտոմեքենաների նկատմամբ, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման»,- հայտարարել է Արման Սարգսյանը։

irazek.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: