01/12/2025

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կերպով ներկայացրել իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից, դատարանը միաձայն հայտնել է հետևյալ կարծիքը։

Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ–ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։ Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։

Սահմանադրական դատարանի երրորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք հանցանքը սահմանող և գերակա իրավական ուժ ունեցող իրավական ակտին վկայակոչող դրույթը և ավելի բարձր մակարդակի վերացարկումը կարող են բավարարել Կոնվենցիայով սահմանված որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

Դատարանը գտել է, որ նման դրույթը, գործողությունը կամ անգործությունը քրեականացնելիս օգտագործելով «համապարփակ վկայակոչման» կամ «վկայակոչման վրա հիմնված օրենսդրության» մեթոդները, վկայակոչող, ինչպես նաև վկայակոչվող դրույթները (միասին ընթերցված), պետք է անհատներին հնարավորություն տան կանխատեսել (հարկ եղած դեպքում իրավական խորհրդատվության օգնությամբ)՝ ինչպիսի պահվածքի դեպքում նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ գործիքների թվում ի թիվս այլնի մտնում էին նաև վկայակոչվող փաստի պարզորոշ ձևակերպումը և վկայակոչող դրույթի՝ քրեական հանցագործության բաղադրիչ տարրերի շարադրումը։

Չորրորդ հարցը վերաբերում էր քրեական իրավունքի հետադարձ ուժի չկիրառման սկզբունքի համատեղելիության տեսանկյունից իրավական ակտի երկու տարբեր տարատեսակների համեմատության համար եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով սահմանված չափանիշներին (պատժի բացառումն առանց օրենքի)։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: