01/12/2025

Կապանի գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց

Կապանի գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց

Կապանի միջադեպերով հարուցված քրեական գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը կալանավորվեց:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը. Համբարձումյանը նիստերի դահլիճից տեղափոխվել է ՔԿՀ:

Հովսեփ Սարգսյանը որոշումը ակնհայտ անհիմն որակեց. «131-րդ հոդվածով նախատեսված արարք չի կատարվել, տուժողը ցուցմունք է տվել, հետո՝ հրաժարվել իր ցուցմունքից, եւ այդպիսի պայմաններում դատարանը նման որոշում կայացրեց՝ ընդվզելով արդարադատության դեմ»,- ասաց պաշտպանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: