01/12/2025

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռազմիկ Դ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 67 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել Ողջի գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռազմիկ Դ-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 24-ամյա Արսեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարերը հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև օգնել ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր։ 

shamshyan.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: