01/12/2025

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹJԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹJԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՜ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենալուսավոր ու հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց մեջ պահում են մաքուր ու պայծառ մանկության մի հատված: Այս տոնը մի առանձնահատուկ ջերմությամբ ու ուրախությամբ է լցնում մեր բոլորիս սրտերը, ինչպես և երեխաները, ովքեր մեր կյանքը դարձնում են ավելի իմաստալից ու երջանիկ: Երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ, հետևաբար ընտանիքն ու երեխան միշտ էլ սրբություն են եղել հայ մարդու համար:
Եվ այսօր մեր նպատակն է անել հնարավոր ամեն բան, որպեսզի մեր երեխաները իրենց մանկությունն անցկացնեն խաղաղ ու զարգացող երկրում, մեծանան առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, լինեն կրթված ու զարգացած և քայլեն ժամանակին համընթաց։
Օրվա առիթով ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել նաև ծնողներին, քանի որ հենց նրանց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պարտավորեցնող, բայց և հաճելի առաքելությունը։
Սիրելի փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ` մաղթում առողջություն, անհոգ ու զվարթ մանկություն և անսպառ ժպիտներ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: