01/12/2025

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են և փոխշահավետ, Նազարբաևը շնորհավորել է Փաշինյանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են և փոխշահավետ, Նազարբաևը շնորհավորել է Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը:

Ուրախալի է, որ  ներկայում մեր երկրները կապված են բարեկամական և փոխշահավետ հարաբերություններով: Համոզված եմ, որ հետագայում ևս հայ-ղազախստանյան գործընկերությունն ավելի կսերտանա՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Նիկոլ Վովայի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ», - ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված է ուղերձում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: