01/12/2025

Վրաստանը չի կարող սահմանը բացել Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

Վրաստանը չի կարող սահմանը բացել Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների համար, այդ թվում և Հայաստանի: Ինչպես փոխանցում է Эхо Кавказа ռադիոալիքի կայքը, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում:

«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Երկկողմ համաձայնագրեր կկազմվեն նվազագույն ռիսկով երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, թե ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը: Շատ երկրներ արդեն սահմանել են նման կանոններ: Օրինակ, մեր քաղաքացիները, որոնք բուժման են մեկնում Թուրքիա, պետք է ՊՇՌ-թեստ հանձնեն ոչ շուտ, քան սահմանը հատելուց 48 ժամ առաջ: Այդպես էլ Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկներն արդեն պետք է որոշակի հսկողության ենթարկվեն»,- ասել է Գամկրելիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի երկու քաղաքներ՝ Թբիլիսին և Բաթումը, հայտնվել են «Քովիդ-19»-ի առումով ամենանվտանգ եվրոպական զբոսաշրջային ուղղությունների ցանկում:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: