01/12/2025

Հունիսի 5–ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

Հունիսի 5–ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, Եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր։ Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին։

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:

Լուսնի կիսաստվերային խավարումը տարբերվում է մասնակի խավարումից նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ։

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: