01/12/2025

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան»

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները կանխել են Սյունիքի մարզում զինված «ռազբորկան»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Քաջարան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սենիկ Զ.-ի բնակարանից 2019 թ.-ի նոյեմբերի 19-ին Քաջարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Շանթ Թ.- ի կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գողության հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Կապան համայնքի Սյունիք բնակավայրի «Դասուգ» ռեստորանային համալիրի տարածքում պետք է հանդիպում տեղի ունենա Շանթ Թ.-ի, Սենիկ Զ.-ի, Գնել Ս.-ի և Մերուժան Ա.-ի միջև:

Ոստիկանները, իրականացնելով օպերատիվ տվյալները, դարանակալում և պարզում են նաև, որ «ռազբորկային» նրանք լինելու են Nissan Navara մակնիշի 588 ՏՏ 60 համարանիշի, Lexus մակնիշի 50 XZ 777 համարանիշի և Mitsubishi Pajero io մակնիշի 35 TZ 080 համարանիշի ավտոմեքենաներով և ավտոմեքենաներում էլ զենք է լինելու ու հնարավոր է՝ հարցերը չլուծվելու դեպքում գործի դրվի զենքը:

Ոստիկանները, երբ տեսնում են, որ արդեն «ռազբորկայի» մասնակիցները հավաքվել են մեկտեղ ու արդեն սկսվում են միմյանց մեջ պարզաբանումները, նշված անձանց բերման են ենթարկում ոստիկանության Կապանի բաժնի, որտեղ Սենիկ Զ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հետևի ձախ նստատեղից հայտնաբերվում է հրազեն, իսկ առջևի ուղևորի նստատեղից 17 հատ հրազենի փամփուշտ:

Սենիկ Զ.-ն ոստիկաններին հայտնում է, որ նշված հրազենը պատկանում է իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: