01/12/2025

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները։ Պատգամավորները քվեարկեցին բազմաթիվ օրենքի նախագծեր։ Մասնավորապես՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ներկա բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին։ Ըստ այս օրենքի նախագծի՝ ոստիկանության երկու՝ ճանապարհային եւ պարեկային ծառայությունները, միավորվելու են որպես 1 համակարգ։

Պատգամավորներն ամբողջությամբ ընդունեցին նաեւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ այս նախագծի՝ արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում խորհրդարանն իրավունք ունի չեղարկել հանրաքվեն, եթե այն պետք է տեղի ունենար արտակարգ դրության ընթացքում։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ քվեարկեց։ Արդյունքում 82 կողմ եւ 17 դեմ ձայներով նախագիծն ընդունվեց։

Խորհրդարանը շարունակում է քննարկել օրակարգում ընդգրկված այլ հարցեր։

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: