01/12/2025

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց Սիսիանի համայնքում վերսկսվել են 2019 թվականին անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքները, որոնց ավարտի ժամկետը կառավարության որոշմամբ նշանակվել է 2020 թվականի օգոստոս ամիսը:

Աշխատանքների փոքր-ինչ ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսի բռնկման պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Մայիսի առաջին կեսերից աշխատանքային եռուզեռը վերսկսվեց Սիսիան քաղաքի Մյասնիկյան-Արամ Մանուկյան-Շահումյան փողոցներում, որտեղ շարունակվեցին բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները: Դեռևս նախորդ տարի  նորացվել էին այս փողոցների եզրաքարերը, մասնակի բարեկարգվել էին մայթերն ու կառուցվել էին ջրահեռացման վաքեր:

Նոր թափով վերսկսվել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան այգու բարեկարգման աշխատանքները: Այգին համալրվել է նոր նստարաններով, աղբամաններով, ապահովվել է գիշերային լուսավորությամբ, վերագործարկվել է  շատրվանը: Շուտով կտեղադրվեն նաև նոր կարուսելներ:

Վերսկսվել են նաև Անգեղակոթի ջրագծի կառուցման աշխատանքները, որոնք նախանշվածից փոքր-ինչ ուշացան աշխարհագրական բարդ տեղանքի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այս ծրագրի ավարտի ժամկետը ևս  սահմանվել սույն թվականի օգոստոս ամիսը, սակայն արվում է հնարավոր ամեն ինչ ջուրը օր առաջ գյուղ հասցնելու համար:

2019 թվականի պլանավորված սուբվենցիոն ծրագրերի նախահաշվային արժեքը կազմել է 1 մլրդ 5 մլն դրամ: Բոլոր ծրագրերի ընթացքը գտնվել և գտնվում է համայնքապետարանի մշտական հսկողության տակ,  մասնագետների հավաստիացմամբ աշխատանքները կավարտվեն սահմանված  ժամկետներում:

sisian.info

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: