01/12/2025

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԻ 7 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԻ 7 ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան»–ի և Կապանի համայնքապետարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում Կապան համայնքին նվիրաբերվել է 1 ժամանակակից աղբատար մեքենա և 56 ցինկապատ աղբաման։
Այս ամենի շնորհիվ համայնքը արդեն իսկ հնարավորություն կունենա կոմունալ ծառայության միջոցով շաբաթական մեկ անգամ աղբահանություն իրականացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված  բնության հատուկ պահպանվող 7 տարածքում. Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն, Գեղանուշ, Ձորաստան բնակավայրերում։
Աղբահանության պատշաճ կազմակերպումը հնարավորություն կտա նաև բնակավայրերի ճամփեզրերին գտնվող հանգստի և ժամանցի գոտիներում բացառել աղբը չնախատեսված տեղերում թափելու մարդկանց տհաճ սովորությունը։
Ծրագիրը նաև նպատակ է հետապնդում գյուղերում խթանել պլաստիկ թափոնների տարանջատումը՝ շրջակա միջավայրը մաքուր պահելու, մարդկանց կենցաղավարման մշակույթը բարձրացնելու և ինչու չէ նաև նորաստեղծ արտադրամասը հումքով ապահովելու նպատակով։
Հարկ է նշել, որ վերոնշյալ գյուղերը զբոսաշրջային մեծ ներուժ ունեն և աղբահանության կազմակերպումը խթան կհանդիսանա նաև զբոսաշրջության զարգացման համար։
Ստացված աղբամանները առաջիկա շաբաթների ընթացքում կբաշխվեն և կտեղադրվեն նշված 7 բնակավայրում։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: