01/12/2025

Սյունիքի մարզում հանցավորության բացահայտման շարժընթացում սկսել եմ նկատել դրական տեղաշարժ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

Սյունիքի մարզում հանցավորության բացահայտման շարժընթացում սկսել եմ նկատել դրական տեղաշարժ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

Սյունիքի մարզում հանցավորության բացահայտման շարժընթացում սկսել եմ նկատել դրական տեղաշարժ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Անդրադառնալով Քաջարանում սխալմամբ բերման ենթարկված և ոստիկանության բաժանմունքում ծեծի ենթարկված քաղաքացուն ու մարզում հաջորդած բողոքի ակցիաներին՝ Սարգսյանն ասաց, թե ծառայողական քննություն է իրականացվում, ՀՔԾ-ում էլ է իրականացվում քննություն, իրավական գնահատական կտրվի. «Ես չեմ ուզում պնդել՝ այսպես կամ այնպես է եղել: Կցանկանամ՝ անդրադառնանք քննության արդյունքներով, բայց Քաջարանի դեպքերը կխնդրեմ ուղղակի չքաղաքականացնել»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Քաջարանի դեպքերը կապվում են Սյունիքի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի անվան հետ, իսկ վերջինս Սարգսյանի համակուրսեցին է, ոստիկանապետն ասաց. «Մեր կուրսում 280 հոգի եք եղել: Պարոն Ազիզյանի թե՛ լավ, թե՛ վատ բոլոր արարքներին տրված են իրավական գնահատականներ, նրա նշանակումն ու այսօրվա պաշտոնավարումն իրականացվում է օրենքի տառին համապատասխան, և ես պարոն Ազիզյանից շնորհակալություն եմ հայտնում վերջին շրջանում աղմկահարույց որոշ դեպքեր բացահայտելու համար»,-ասաց նա:

Նշենք, որ Քաջարանում բողոքի ակցիայի առիթ էր դարձել այն, որ Սյունիքի մարզի չորս քաղաքացիներ բերման էին ենթարկվել Կապանի բաժին, այնուհետև նրանք հայտնել էին, որ Ոստիկանությունում բռնության են ենթարկվել։  

tert.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: