01/12/2025

Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Կառավարության կազմը հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը հիշեցրեց՝ միշտ է ասել, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: «Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյուքով բոլոր ոլորտները ձախողված են»,- նշեց նա:

Վերջինս հայտարարեց, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: «Հայտարարել են տնտեսական հեղափոխություն, տնտեսական հեղափոխությունը միայն խոսելով չէ: Ասել եմ՝ կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել»,- ասաց նա և ընդգծեց, որ երկրում չի ստեղծվել նաև ներդրումների ներգրավման մեխանիզմներ:

Ապա Ծառուկյանը նշեց՝ «Մենք երկիր ենք կորցնում» և համախմբման կոչով դիմեց Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:

Մանրամասները՝ տեսանյութում։


tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: