01/12/2025

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելովոր  նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքըայլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացմանվարչարարության բարելավմանթվային նոր գործիքների ներդրման և եկամուտների գերակատարման ուղղություններով:

Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մաքսային բարեփոխումների առաջմղմանարդյունավետ վարչարարության և աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերումՉնայած սպասվելիք դժվարին ժամանակներին՝  փոխվարչապետը համոզվածություն է հայտնելոր ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքներըորոնք նախանշված են և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել:

Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով:

ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրելոր Կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: