01/12/2025

Արտակ Դավթյանը հրաժարվում է պաշտոնից. նա դիմում է գրել

Արտակ Դավթյանը հրաժարվում է պաշտոնից. նա դիմում է գրել

Որդու հարսանիքից հետո Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

Մեր տեղեկություններով` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ամենայն հավանականությամբ, պատճառը եղել է նրա որդու հարսանիքը, որն անցկացվել է արտակարգ դրության պայմաններում։

 

Հիշեցնենք, որ Դավթյանի որդու հարսանիքը տեղի էր ունեցել երեկ, և այդ միջոցառումը քննարկման թեմա էր դարձել սոցցանցերում։

ԶԼՄ–ները գրել էին, որ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին` հարսանիքը բազմամարդ է եղել։

Դավթյանն այսօր արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:

«Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:

Նշենք, որ ազատման դիմումի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չկա։

Հիշեցնենք` նա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 24-ին:

Մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարված, որն արդեն 2 անգամ երկարացվել է։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: