01/12/2025

Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես ազատվում է պաշտոնից

Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես ազատվում է պաշտոնից

Ոստիկանապետ Արման Սարգսյանը նույնպես հեռանում է պաշտոնից։ NEWS.am-ի հետ զրույցում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ին նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարչապետից առաջակ են ստացել նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: