01/12/2025

Վարչապետն աշխատանքից ազատել է արարողակարգի բաժնի պետին

Վարչապետն աշխատանքից ազատել է արարողակարգի բաժնի պետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Ավետիսյանին 2020 թվականի հուլիսի 9-ից վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2020 թվականի հուլիսի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- նշված է վարչապետ Փաշինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Մանվել Ավետիսյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ է նշանակվել 2018 թ. հունիսի 29-ից:

 

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: