02/01/2026

Կարծում եմ, որ երկրում արտակարգ դրությունը կերկարացվի. վարչապետ

Կարծում եմ, որ երկրում արտակարգ դրությունը կերկարացվի. վարչապետ

Մայիսին, երբ կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվն ավելի փոքր էր, երկրում արտակարգ դրությունը երկարացվեց: Կառավարությունն արդյո՞ք մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը նաև հիմա, որբ հիվանդների թիվն անցել է 10.000-ի սահմանը: Հատկապես որ, արտակարգ դրության ավարտից հետո քաղաքացիներին դժվար կլինի ստիպել, որպեսզի դիմակներ դնեն:

Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետը պատասխանեց՝ նպատակը ոչ թե քաղաքացիներին որևէ բան պարտադրելն, այլ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: 

«Ինչ վերաբերում է արտակարգ դրությունը երկարացնելուն, այո, հավանականություն կա, և այդ հավանականությունը բավական մեծ է:  Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի»,-տեղեկացրեց վարչապետը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: