01/12/2025

ԿԱՅԱՑԱՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 9-ին հերթական նիստը գումարեց Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այն վարում էր խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը․ ներկա էին խորհրդի անդամներ Թոմաս Հոֆմանը («ԶՊՄԿ» ՓԲԸ ներկայացուցիչ) եւ Նարեկ Դավթյանը (մարզպետարանի ներկայացուցիչ), ինչպես նաեւ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Թադեւոսյանը, «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նիստի օրակարգում էր հիմնադրամի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության հաստատումը։ Քննարկվել են նաեւ հիմնադրամի դուստր կազմակերպություն հանդիսացող «Արդիվեր» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխության հարցը, հիմնադրամի եւ «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ի միջեւ կնքված փոխառության պայմանագրի դրույթները, 2020թ․ հունվարից մինչեւ մայիս ժամանակահատվածի հիմնադրամի գործունեությունը, Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքների ընթացքը։

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: