01/12/2025

«Սեպտեմբերին կսկսվի ապօրինի գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը»․ նախարար

«Սեպտեմբերին կսկսվի ապօրինի գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը»․ նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «- Սեպտեմբերին կսկսվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը։

— ՍԴ խնդիրը հնարավոր կլինի լուծել Խորհրդարանում. մեկ-երկու շաբաթների ընթացքում կստանանք խնդրի լուծման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

— Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո բերել եմ բոլոր այն հնարավորությունները, որ վեթինգը հնարավոր դառնա․ ընդունվել է Դատական օրենսգիրքը, որն ամենաարագ ճանապարհն է այդ հարցում որևէ գործողություն սկսելու համար: Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել ենք նաև, որ ծավալուն վեթինգի համար անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, որի ուղղությամբ սկսվել և շարունակվում են աշխատանքները»։

 

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: