01/12/2025

Առողջապահության նախարարությունն ԱԳՆ-ի միջոցով դիմել է օտարերկրյա գործընկերներին՝ աջակցություն տրամադրելու հարցով

Առողջապահության նախարարությունն ԱԳՆ-ի միջոցով դիմել է օտարերկրյա գործընկերներին՝ աջակցություն տրամադրելու հարցով

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ՀՀ արտգործ նախարարություն, որպեսզի վերջինս արտերկրում Հայաստանի դեսպանատների հետ քննարկի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ աջակցության մասին է խոսքը, խոսնակը պատասխանեց. «Աջակցության տարբեր ուղղություններով ենք դիմել, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի շրջանակում»։

Նշենք, որ ըստ yerevan.today-ի՝ ՀՀ ԱՆ-ն դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հրատապ կարգով դեսպանների հետ քննարկել արտասահմանցի բժիշկների հրավիրելու տարբերակները՝ հետեւյալ մասնագետների կազմով՝ ռեանիմատոլոգներ, համաճարակաբաններ, ինֆեկցիոնիստներ, ՊՇՌ տեստավորողներ:

Ըստ կայքի՝ ԱՆ-ից ստացված դիմում–խնդրանքի մյուս մասը վերաբերում է կորոնավիրուսով վարակված ծանր դեպքերին, մասնավորապես՝ այն հիվանդների, որոնց մոտ վարակի ախտահարումով սրվել են այլ հիվանդություններ: Նախարարությունն ակնկալում է՝ դեսպանատների միջոցով տարբեր երկրների առողջապահական կառույցների հետ քննարկել ծանր հիվանդների հետագա բուժումը արտասահմանում շարունակելու հնարավորությունը և այդ գործընթացը կազմակերպելու ելքեր:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: