01/12/2025

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցումը միջազգային իրավունքի խախտում է

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցումը միջազգային իրավունքի խախտում է

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի մասով ԵԽ մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի՝ հունիսի 10-ին ներկայացված համատեղ հայտարարության մեջ նշված է․

«Շուտով մեկնարկելու է անցյալ տարի հայտարարված՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող երրորդ մայրուղու շինարարությունը: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը (ՀՀ) կկապի Հադրութի հետ (ԼՂ)՝ անցնելով Գուբադլիի և Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք ևս «օկուպացված» են: Որպես կանոն՝ մենք աջակցում ենք նախագծերը, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը և Արևելյան հարևանության մարդկանց միջև շփմանը: Սակայն, այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու իշխանությունների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի «օկուպացումը»: Ուստի, մենք խորը ափսոսանք ենք հայտնում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված հիմնարար սկզբունքներին մեր անփոփոխ աջակցության մասին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:



© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: