01/11/2025

Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքներում կմեկնարկի արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ իրազեկման արշավ` «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով

Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքներում կմեկնարկի արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ իրազեկման արշավ` «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով

Հունիսի 12-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքներում, այդ թվում նաև Սիսիանի համայնքում, կմեկնարկի արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով:

Իրազեկման արշավը իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրագործվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ:

Արշավի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել բնական ռեսուրսների՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ: Ինչը իր հերթին կնպաստի արոտի կայուն կառավարման սկզբունքների կիրառմանն ու արոտօգտագործման արդյունավետ կազմակերպմանը, կնվազեցնի տարրերային անասնապահության բացասական ազդեցությունն արոտային էկոհամակարգերի վրա և անասնապահության արտադրողականության ավելացմամբ՝ կխթանի տնային տնտեսությունների եկամուտների աճը:Արշավի ընթացքում նախատեսվում են նաև հատուկ միջոցառումներ երեխաների համար՝ բարձրացնելու նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանելու պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ:

Արշավը կշարունակվի մինչև օգոստոս ամիս և կիրականացվի հիմնականում առցանց՝ կայքերի, սոցիալական հարթակների և ԶԼՄ-ների միջոցով: 

sisian.info
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: