01/11/2025

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Այդ մասին որոշում ընդունվեց կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»,- ասված է որոշման մեջ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: