01/11/2025

«Սյունյաց երկրի» խմբագրակազմի ներկայացուցիչներն ու բարեկամներն այցելեցին Ակսել Բակունցի ծնողների գերեզման

«Սյունյաց երկրի» խմբագրակազմի ներկայացուցիչներն ու  բարեկամներն  այցելեցին Ակսել Բակունցի ծնողների գերեզման

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը տարիներ շարունակ հունիսի 13-ին՝ Ակսել Բակունցի ծննդյան օրը, այցելում է մեծ հայորդու ծնողների՝ Ստեփան Թեւոսի Բակունցի (1869-1939 թթ.) եւ Բոխչագյուլ  Հարությունի Բակունցի (1875-1957 թթ.) գերեզման, որ գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնական գերեզմանատանը:

2020 թ. հունիսի 13-ը բացառություն չէր այդ առումով: Սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված (գերեզմանում սոցիալական հեռավորություն պահպանելու անհնարինության պատճառով)՝ այնտեղ այս անգամ չլուսանկարվեցինք: Ուստի եւ օգտագործում ենք 2019 թվականի այս օրը մեր այցելությունն արտացոլող լուսանկարներից մեկը:

Հիշեցնենք  Ստեփան դայու եւ Բոխչագյուլ զիզու գերեզմանաքարի վրա արված գրառումները՝

«Երախտապարտ զավակներից ձեզ հավերժ հիշատակ:

Անմահ հիշատակ աշխատասեր, բանիմաց ու ժողովրդասեր ծնողներիս (Վահան):

Փառք ձեզ, որ նվիրեցիք մեր աշխարհին անմահ գրող Ակսել Բակունցին»:

«Սյունյաց երկրի» ներկայացուցիչներն այնուհետեւ այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան:

Արտակարգ դրության պայմաններում տուն-թանգարանը նույնպես փակ է: Սակայն դա չէր խանգարել, որ գորիսեցիներն այցելեին տուն-թանգարան եւ մուտքի մոտ ծաղիկներ խոնարհեին ու զրուցեին հայ արձակի՝ առայսօր անհասանելի գագաթ Ակսել Բակունցի գրական ժառանգության եւ նրա կյանքի ողբերգական էջերի մասին:

На изображении может находиться: 3 человека, люди стоят, растение, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

На изображении может находиться: один или несколько человек, дерево и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, свадьба и на улице

На изображении может находиться: 1 человек, сидит

На изображении может находиться: стол и на улице

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: