01/11/2025

Ստուգվում է կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

Ստուգվում է կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

Իրավապահ մարմինները ստուգում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկատվության արժանահավատությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- գրել է Գևորգյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր հայաստանցիներից մոտ 3500 մարդու տվյալներ են հանրայնացրել:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: