01/11/2025

Դատախազությունը քաղաքական գործընթաց չի համարում Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը

Դատախազությունը քաղաքական գործընթաց չի համարում Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ:

Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից և ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- նշում են դատախազության հանրային կապերի բաժնից։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: