01/11/2025

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 397-ով, բուժվածներինը՝ 62-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 397-ով, բուժվածներինը՝ 62-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 397-ով՝ հասնելով17 հազար 64-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 62-ով և հասել 6 հազար 276-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1276 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 83 հազար 600-ի:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 285-ի, կորոնավիրուսով վարակված ևս 94 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 409 մարդ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: