01/11/2025

ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ

ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճը, համավարակի հետևանքով, 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը:

«Մեր գնահատկաններով` ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից: Համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունների, սպասարկման այլ ծառայություններ և շինարարությունը: Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա»,-ասաց Գալստյանը:

Անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատում: Ինչպես նախատեսվում էր ծրագրով՝ պահպանվել է ցածր գնաճային միջավայր, մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս: Թեև ի սկզբանե առկա էին որոշակի անորոշություններ՝ առաջարկի և պահանջարկի վերականգնման հարաբերական արագության վերաբերյալ, սակայն ԿԲ ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ պահանջարկի վերականգնումը տեղի է ունենալու ավելի դանդաղ տեմպերով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի ակնկալվող դանդաղ ընթացքով և պահպանվող անորոշությամբ: 

ԿԲ նախագահը նաև նկատեց, որ եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ վերականգնումն արագ է տեղի ունենալու, ապա համավարակին զուգահեռ վերանայվեցին պատկերացումները տնտեսության վրա ունեցած իրական ազդեցության, տևողության և չափի վերաբերյալ՝ դառնալով ավելի վատատեսական: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հունվարյան կանխատեսումների, Համաշխարհային տնտեսության աճը 2020 թվականին կանխատեսվում էր 3,3 տոկոս, իսկ արդեն ապրիլին իր կանխատեսումներում ԱՄՀ-ն ներկայացրեց, թե որքան ցավալի է լինելու համավարկի ազդեցությունը տնտեսությունների վրա: Իսկ համաշխարհային բանկի՝ օրերս ներկայացված զեկույցի համաձայն 5.2 տոկոս անկում է ակնկալում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: