01/11/2025

Վաղը Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը կշարունակվի

Վաղը Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը կշարունակվի

Հունիսի 14-ին ԱԱԾ-ում 8 ժամ տևած հարցաքննությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարճատև հանդիպում է ունեցել ԲՀԿ-ական պատգամավորների հետ։

Factor.am-ն իր հավաստի աղբյուրներից տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 14-ին տեղի ունեցած իրադարձությունները. Ծառուկյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկությունը, ապա՝ հարցաքննությունն ԱԱԾ-ում։ Ծառուկյանին հարցաքննել են միանգամից մի քանի գործերի շրջանակում։

Նշենք, որ վաղը ԲՀԿ ղեկավարի հարցաքննությունը կշարունակվի։ Ծառուկյանի՝ պատգամավորների հետ կայացած կարճատև հանդիպմանը քննարկվել է նաև Ծառուկյանին ԱԺ-ի միջոցով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԲՀԿ-ականները կարծում են, որ ներկայիս գործընթացները հենց այդ ուղղությամբ են տարվում, և չնայած դրան, մտադիր չեն ետ կանգնել իրենց ծրագրերից, այն է՝ հասնել կառավարության 100 տոկոսանոց փոփոխությանը։

Չի բացառվում, որ վաղը նույնպես Գ. Ծառուկյանի աջակիցները հավաքվեն ԱԱԾ շենքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու։ 

© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: