01/11/2025

Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ

Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լարտվական ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Կարեն Աբրահամյանը Արցախի նախկին պաշտպանության նախարարն է:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: