Ըստ Սիսիանից ստացվող տեղեկությունների՝ այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ԲՀԿ տեղական կառույցի գրասենյակում:
Նույն աղբյուրի համաձայն՝ գրասենյակից առգրավել են համակարգիչ, ընտրողների ցուցակներ եւ գրասենյակային այլ պարագաներ:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել գրասենյակի պատասխանատու Աղասի Հակոբջանյանի հետ եւ ավելի հանգամանալից տեղեկություններ ստանալ կատարված խուզարկության արդյունքների մասին:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































