01/11/2025

Պանամայում կորոնավիրուսի նոր ենթատեսակ են հայտնաբերել

Պանամայում կորոնավիրուսի նոր ենթատեսակ են հայտնաբերել

Պանամայում կորոնավիրուսի նոր ենթատեսակ են հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Estrella Panama պարբերականին:

Կորոնավիրուսի 5 շտամների մուտացիայի արդյունքում կորոնավիրուսի եզակի ենթատեսակ է հայտնվել: Այն ստացել է А2 PAN անվանումը՝ պատմել է Գորգասի անվան առողջության ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Խուան Պասկալեն:

Պանամայում նոր կորոնավիրուսի միանգամից մի քանի տեսակ է թափանցել: Հենց այդ պատճառով էլ հնարավոր է դարձել նոր ենթատեսակի ի հայտ գալը:
 
Պանամայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 422 դեպք, մեկ միլիոն բնակչությանը բաժին է հասնում 4968 դեպք: Մահացել է 448 մարդ:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: