01/11/2025

Ազգային ժողովը հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը

Ազգային ժողովը հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը

 ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվեց 87 «կողմ» ձայնով:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր: Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չկան: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 87 «կողմ», 0 դեմ և 0 ձեռնպահ»,- ասաց Հովակիմյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: