01/11/2025

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա (տեսանյութ)

ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հունիսի վերջին հեռակա կարգով տեսաժողով կկայանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով:

Վերջինս հավելել է, որ դեմ առ դեմ հանդիպումները կվերսկսվեն, երբ վերացվեն միջազգային ավիահաղորդակցության արգելքները՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:  

«Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է իրականացնել մինչև ամսվա վերջ: Սահմանների բացման և միջազգային հաղորդակցության սահմանափակումների չեղարկման հետ մեկտեղ հանդիպումները կվերադառնան դեմ առ դեմ բնույթի»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ հստակ ամսաթվի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Զախարովան հիշեցրել է, որ անցյալ ամիս համանախագահները համատեղ տեսահամաժողով են անցկացրել՝ քննարկելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

Զախարովայի ելույթը կարող եք լսել 51:56 րոպեից:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: