01/11/2025

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱՑՕԹՅԱ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿ

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱՑՕԹՅԱ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿ

Կապան քաղաքի բնակիչներն այսուհետ առողջ ապրելակերպ վարելու նոր հնարավորություն կունենան։
Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շրջայց է կատարել քաղաքի երկու բակերում կառուցված նորակառույց մարզահրապարակներում, տեղում ծանոթացել արդեն իսկ ավարտված աշխատանքներին։ Կապան և Մեղրի խոշորացված համայքներում մարզահրապարակների կառուցման ծրագիրը իրականացրել է «Նյու Պլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Էդգար Զաքարյանի՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր–Հայաստան» ծրագրի «Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի» շրջանակներում։ Դրամաշնորհի գումարային չափը ծրագրի համար կազմել է 29,000 եվրո։
Նշենք նաև, որ ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարությունը։
Երկու մարզահրապարակները կառուցվել են Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 3 բ/բ շենքի բակում և Ձորք թաղամասի խաղահրապարակի հարակից տարածքում։ Բակային հատվածում տեղադրված մարզական գույքը կնպաստի բնակչության, մասնավորապես նախադպրոցական և դպրոցական երեխաների ազատ ժամանակի ճիշտ կազմակերպմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի ձևավորմանը։ Համոզված ենք, որ մարզասարքերը մեծ հետաքրքրություն և պահանջարկ կվայելեն թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների շրջանում:

 
На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, обувь, дерево и на улице
На изображении может находиться: 1 человек, стоит и на улице
 
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: